ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն, ուզում եմ հիասթափեցնել իրեն

Նիկոլ Փաշինյան. Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն, ուզում եմ հիասթափեցնել իրեն
28.10.2018 | 07:03

Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին` լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ քննադատությանը։ «Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»` ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ